Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը: Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Դավիդ Ռուբիկի Շանոյանը:
Դավիդ Ռուբիկի Շանոյան Ծննդյան տարեթիվ՝ 26.02.1979թ․ Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ,, ք. Գավառ, Միքայելյան 36 Կրթություն • Կրթությունը՝ 1996-2002թթ.ԿԳ նախարարության Գավառի պետական համալսարան «Տնտեսագիտական ֆակուլտետ» Ֆինանսներ և վարկ բաժին։
|
Աշխատանքային գործունեություն
• 2006-2011թթ. - Հայաստանի գյուղացրական փոխօգնության բանկ կոոպերատիվ, «Գեղարքունիք» մասնաճյուղ՝ Վարկային գործակալ:
• 01.02.2011-01.12.2011թթ. - «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Սևան» մասնաճյուղ՝ Վարկային գործակալ։
• 01.12.2011-18.11.2014թթ. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Վարդենիս» մասնաճյուղ՝ կառավարիչ։
• 18.11.2014-19.09.2017թթ. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Մարտունի» մասնաճյուղ՝ կառավարիչ։
• 02.10.2017-08.01.2018թթ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Գավառ» մասնաճյուղ՝ կառավարչի տեղակալ, Վարկային բաժնի պետ։
• 08.01.2018թ-15.10.2021թթ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Գավառ» մասնաճյուղ` կառավարիչ։
Այլ
Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է , ունի երկու որդի։
Սկսած 1930 ական թվականներից Սևանա լճի էկոհամակարգի վրա մարդածին ազգեցությունը հսկայական է՝ կապված ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարների անխնա օգտագործման և տարբեր աղբյուրներից լիճ արտանետվող վնասակար նյութերի հետ: |
Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:
ավելին
Հիմնադրամը իր գործունեությամբ կոչված է իրականացնելու հետևյալ կանոնադրական նպատակները. |
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը |
|
Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը |
Հիմնադրամի բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Այն բաղկացած է 9 անդամներից և ձևավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
|
Սևանա լճի մասին օրենք
Ջրային օրենսգիրք
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենք
1. Գործադիր տնօրենի 01.06.2018թ. № 18-Լ հրաման - Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի արտադրական և ֆինանսական կատարողական ցուցանիշների տրամադրման կարգը և ձևերը հաստատելու մասին(հրապարակվել է՝ 2018-06-07;13:30:11)
ավելին«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում Հիմնադրամը 2014թ-ին ստեղծեց «Սևանի իշխան» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթն է ‹‹Սևան Ակվա›› ՓԲԸ արտադրած իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:
ավելինՀիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2015թ.-ին ստեղծել է «Սևան Ակվա» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթներն են իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, և ապրանքային ձկան աճեցումը:
ավելին