Ժառանգության Պահպանում
Սևանի բարձրալեռնային ավազանի գրկում գտնվում է աշխարհի ամենախոշոր քաղցրահամ լճերից մեկը՝ հայ ժողովրդի բազմադարյան պատմության մշտական վկան։ Լճի կախարդական գեղեցկությունը, յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհը, շքեղ բնությունը անտարբեր չի թողնում ոչ մեկին, ով գեթ մեկ անգամ այցելում է Սևան: Այս հնագույն տեկտոնական լիճը հայտնի է իր էնդեմիկ ձկնատեսակով` Սևանի իշխանով: Պատահական չէ, որ Սևանը յուրաքանչյուր հայի հպարտությունն է: Յուրաքանչյուրի պարտքն է՝ պահպանել, ինչպես նաև մեր սերունդներին ավելի լավ վիճակում փոխանցել բնությունից ժառանգված պատմական այս արժեքը: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» ստեղծված է հենց այդ նպատակով՝ պահպանել լճի յուրօրինակ էկոհամակարգը, վերականգնել էնդեմիկ տեսակների պաշարները և համապարփակ լուծել լճի հիմնախնդիրները: