մեր մասին

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ ՓԲԸ

«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում Հիմնադրամը 2014թ-ին ստեղծեց «Սևանի իշխան» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթն է ‹‹Սևան Ակվա›› ՓԲԸ արտադրած իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը: Լավագույն տեխնիկայով զինված  վերամշակման գործարանը  արտադրում է ձկնամթերքի լայն տեսականի` թարմ պաղեցված ձկից մինչև ձկան ֆիլե և պահածոներ, որոնք շուկայում ներկայացված են երկու ապրանքանիշերի ներքո՝  «ՆԱԻՐՅԱՆ» և «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ»:

Մեր պատմությունը

Սկսած 1930 ական թվականներից Սևանա լճի էկոհամակարգի վրա մարդածին ազգեցությունը հսկայական է՝ կապված ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարների անխնա օգտագործման և տարբեր աղբյուրներից լիճ արտանետվող վնասակար նյութերի հետ:

Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:

ավելին

Մեր նպատակները

Հիմնադրամը իր գործունեությամբ կոչված է իրականացնելու հետևյալ կանոնադրական նպատակները.

 

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը

 


Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը


ավելին

Մեր կառուցվածքը

                                           

ավելին

Աշխատակազմ

The management of fund’s current activities is implemented by the executive director. The position of executive director holds Vardan Mamikonyan.

 

   Vardan Mamikonyan                                                                                                                                                                                                                                 
   Executive director
Ծննդյան տարեթիվ, 25 հոկտեմբեր, 1982թ, ծննդավայր Արարատի մարզ, գ. Վերին Արտաշատ                                                                                                                                                                                   

Կրթություն

• 2009թ. - Կենս. գիտ. թեկնածու, կենսաքիմիա մասնագիտացմամբ:
• 2006-2009թթ.- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի, այնուհետև ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) ասպիրանտ։                      • 2000–2006թթ.- ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ, Կենսաքիմիայի ամբիոն, բակալավրիատ, այնուհետև մագիստրատուրա



 

ավելին

Օրենսդրություն

Սևանա լճի մասին օրենք

Ջրային օրենսգիրք

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենք

ավելին

Ներքին իրավական ակտեր

1. Գործադիր տնօրենի 01.06.2018թ. № 18-Լ հրաման - Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի արտադրական և ֆինանսական կատարողական ցուցանիշների տրամադրման կարգը և ձևերը հաստատելու մասին(հրապարակվել է՝ 2018-06-07;13:30:11)

ավելին

ՍԵՎԱՆ ԱԿՎԱ ՓԲԸ

Հիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2015թ.-ին ստեղծել է «Սևան Ակվա» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթներն են իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, և ապրանքային ձկան աճեցումը:

ավելին