մեր մասին

Մեր կառուցվածքը

Հիմնադրամի բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Այն բաղկացած է 9 անդամներից և ձևավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
 

                                                              

Մեր պատմությունը

Սկսած 1930 ական թվականներից Սևանա լճի էկոհամակարգի վրա մարդածին ազգեցությունը հսկայական է՝ կապված ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարների անխնա օգտագործման և տարբեր աղբյուրներից լիճ արտանետվող վնասակար նյութերի հետ:

Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:

ավելին

Մեր նպատակները

Հիմնադրամը իր գործունեությամբ կոչված է իրականացնելու հետևյալ կանոնադրական նպատակները.

 

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը

 


Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը


ավելին

Աշխատակազմ

Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը:  Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վարդան Մամիկոնյանը:

 

Վարդան Մամիկոնյան 
գործադիր տնօրեն
Ծննդյան տարեթիվ, 25 հոկտեմբեր, 1982թ, ծննդավայր Արարատի մարզ, գ. Վերին Արտաշատ                                                                                                                                                                                   

Կրթություն

• 2009թ. - Կենս. գիտ. թեկնածու, կենսաքիմիա մասնագիտացմամբ:
• 2006-2009թթ.- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի, այնուհետև ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) ասպիրանտ։                      • 2000–2006թթ.- ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ, Կենսաքիմիայի ամբիոն, բակալավրիատ, այնուհետև մագիստրատուրա



 

ավելին

Օրենսդրություն

Սևանա լճի մասին օրենք

Ջրային օրենսգիրք

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենք

ավելին

Ներքին իրավական ակտեր

1. Գործադիր տնօրենի 01.06.2018թ. № 18-Լ հրաման - Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի արտադրական և ֆինանսական կատարողական ցուցանիշների տրամադրման կարգը և ձևերը հաստատելու մասին(հրապարակվել է՝ 2018-06-07;13:30:11)

ավելին

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ ՓԲԸ

Հիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2014թ.-ին ստեղծեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ն, և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերությունը  ապահովում է իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:

ավելին