Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը: Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վարդան Մամիկոնյանը:
![]() |
Վարդան Մամիկոնյան ծննդյան տարեթիվ, 25 հոկտեմբեր, 1982թ, ծննդավայր Արարատի մարզ, գ. Վերին Արտաշատ
Կրթություն • 2009թ. - Կենս. գիտ. թեկնածու, կենսաքիմիա մասնագիտացմամբ: • 2006-2009թթ.- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի, այնուհետև ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) ասպիրանտ: • 2000–2006թթ.- ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ, Կենսաքիմիայի ամբիոն, բակալավրիատ, այնուհետև մագիստրատուրա:
|
Աշխատանքային գործունեություն
• 2019 թ. ապրիլի 1-ից Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:
• 2016-2019թթ. - Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման Հիմնադրամ՝ էկոլոգ, այնուհետև ջրային հետազոտությունների փորձագետ:
• 2013-2018թթ. - ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի Ինստիտուտ՝ գիտաշխատող:
• 2015-2016թթ. - «Արփիմեդ» ՓԲԸ՝ դեղերի որակի վերահսկողության մասնագետ:
• 2009-2013թթ. - ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ, գիտաշխատող:
• 2008թ.- ՀՀ ԳԱԱ Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ՝ գիտաշխատող:
• 2007թ.- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտ՝ կրտսեր գիտաշխատող:
• 2006թ.- ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (EXLAB)՝ փորձագետ:
Ղեկավարել է մի շարք գիտակրթական ծրագրեր և հեղինակ է ավելի քան 40 գիտական հոդվածների:
Հանրային գործունեություն
• 2010–2013թթ. - ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ Կենտրոնի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ:
• 2010–2013թթ. - ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի Ղեկավար Մարմնի անդամ:
• 2012–2017թթ. - ՀՀ Նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության Ծրագրի Ղեկավար Մարմնի անդամ:
Այլ
Արժանացել է պարգևների և շնորհակալագրերի:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Սկսած 1930 ական թվականներից Սևանա լճի էկոհամակարգի վրա մարդածին ազգեցությունը հսկայական է՝ կապված ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարների անխնա օգտագործման և տարբեր աղբյուրներից լիճ արտանետվող վնասակար նյութերի հետ: |
Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:
ավելին
Հիմնադրամը իր գործունեությամբ կոչված է իրականացնելու հետևյալ կանոնադրական նպատակները. |
![]() |
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը |
|
Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը |
Սևանա լճի մասին օրենք
Ջրային օրենսգիրք
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենք
1. Գործադիր տնօրենի 01.06.2018թ. № 18-Լ հրաման - Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի արտադրական և ֆինանսական կատարողական ցուցանիշների տրամադրման կարգը և ձևերը հաստատելու մասին(հրապարակվել է՝ 2018-06-07;13:30:11)
ավելին«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում Հիմնադրամը 2014թ-ին ստեղծեց «Սևանի իշխան» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթն է ‹‹Սևան Ակվա›› ՓԲԸ արտադրած իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:
ավելինՀիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2015թ.-ին ստեղծել է «Սևան Ակվա» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթներն են իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, և ապրանքային ձկան աճեցումը:
ավելին